ՄԱԿ-ը չի լուծում խնդիրները, այլ ստեղծում է դրանք. Թրամփ

10:27 • 29.12.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ը չի իրականացնում իր պոտենցիալը, չի լուծում աշխարհի խնդիրները, այլ ընդամենը ստեղծում է դրանք, գրում է The Washington Post-ը:


«ՄԱԿ-ն այնքան մեծ պոտենցիալ ունի, բայց նա իրեն չի արդարացնում: Դուք տեսնո՞ւմ եք, որ ՄԱԿ-ը խնդիրներ է լուծում: Չի լուծում, այլ ստեղծում է խնդիրներ: Եթե նա արդարացնի իր պոտենցիալը, դա հիանալի կլինի, իսկ եթե ոչ, դա կլինի ժամանակի և գումարների վատնում»,-ասել է Թրամփը լրագրողներին Ֆլորիդայում:


Ավելի վաղ Թրամփն արդեն ափսոսանք էր հայտնել ՄԱԿ-ի, իր կարծիքով, ոչ արդյունավետ աշխատանքի համար: Twitter-ում նա գրել է, որ «ՄԱԿ-ը մեծ պետենցիալ ունի, սակայն այժմ այն ընդամենն ակումբ է, որտեղ մարդիկ կարող են հավաքվել միասին, խոսել և լավ ժամանակ անցկացնել: Ինչ տխուր է»,- գրել է նա՝ նշելով, որ ամեն ինչ կփոխվի հունվարի 20-ից հետո, երբ նա կանցնի պաշտոնի: