Թուրքիան ձգտում է նրան, որ Սիրիայում հրադադար հաստատվի մինչև տարեվերջ. Չավուշօղլու

12:04 • 29.12.16

Թուրքիան ձգտում է նրան, որ Սիրիայում հրադադար հաստատվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարան բանակցություններ չի վարի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, գրում է Reuters գործակալությունը:


Թուրքիան չորեքշաբթի հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ միասին Սիրիայում հրադադարի համաձայնագիր է պատրաստել: Համաձայնագրի մանրամասները հայտնի չեն:


Չավուշօղլուն Ahaber-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ միասին մտադիր է հրադադարի երաշխավորը լինել:


«Անկարան ձգտում է Սիրիայում մինչև տարեվերջ համապարփակ հրադադար հաստատել: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ որպես հրադադարի երաշխավորներ հանդես գալ»,- ասել է Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքի եթերում: