Վանում հայտնաբերվել են ուրարտական և հռոմեական ժամանակաշրջանի իրեր

12:07 • 29.12.16

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում հայտնաբերվել են ուրարտական և հռոմեական ժամանակաշրջանին պատկանող իրեր, հայտնում է թուրքական arkeolojihaber.net կայքը:

Նշվում է, որ գտածոները հայտնաբերվել են քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի խուզարկության ընթացքում, վերջինս փորձել է գողանալ գտածոները: Մեքենան կայանված է եղել Վանի Իփեքյոլու պողոտայի վրա:

Դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ, պատմական նշանակության իրերը յուրացնելու համար կասկածվող երկու անձինք ձերբակալվել են:

Վանում հայտնաբերվել են ուրարտական և հռոմեական ժամանակաշրջանի իրեր