Porsche-ն վերանորոգման է ուղարկում 918 Spyder սուպերքարի թողարկված մոդելների մեկ երրորդը

21:50 • 30.12.16

Porsche ընկերությունը հերթական անգամ 918 Spyder սուպերքարերի հետկանչում է իրականցնում:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, կախոցի խափանված մասերի պատճառով չնախատեսված վերանորգման է կանչվում բոլոր թողարկված նմուշների գրեթե մեկ երրորդը, այսինքն 918 մեքենայից 306-ը: Այս արշավը նախաձեռնել է ԱՄՆ-ի Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը: Նախաձեռնությունը վերաբերում է միայն ամերիկյան շուկային:

Գերմանական ավտոարտադրողը անվճար կվերանորոգի բոլոր ամերիկյան 918 Spyder մոդելների անսարք մասերը, որոնք արտադրվել են 2013-ի նոյեմբերից մինչև 2015-ի հունիսն ընկած ժամանակահատվածում:

Սա գերմանական սուպերքարի առաջին հետկանչման դեպքը չէ: Ներկայիս 887 ձիաուժ հզորություն ունեցող հիբրիդային սուպերքարի արտադրումն ավարտվել է 2015-ի հունիսին:

 

 

Porsche-ն վերանորոգման է ուղարկում 918 Spyder սուպերքարի թողարկված մոդելների մեկ երրորդը