Երևանում 24-ամյա վարորդը Subaru-ով բախվել Opel-ին ու տապալել խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրը. (լուսանկարներ) Shamshyan.com

09:37 • 30.12.16

Դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում 24-ամյա Մորիս Ներսեսյանը իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Astra մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, բախումից հետո մեքենան առաջ է ընթացել և հարվածել խաչմերուկը կարգավորող լուսակրին և տապալել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։