Գիշերը հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը հաեմատաբար հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան

09:53 • 30.12.16

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկանցում է, որ այս գիշերը հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը հաեմատաբար հանգիստ է եղել։

«Սույն թվականի դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ՀՀ-Ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, քիչ կրակոցներ են հնչել: ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ադրբեջանական զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձի, ինչի հետևանքով հայկական կոմղն ունեցել է երեք զոհ, իսկ ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ տեղեկությունների, տվել է յոթ զոհ։