Coldplay-ի մենակատարն անօթևանների կացարանում կատարել է Ջորջ Մայքլի հայտնի հիթը
Բրիտանական Coldplay ռոք խմբի մեներգիչ Քրիս Մարտինը Լոնդոնի անօթևանների կացարանում կատարել է Ջորջ Մայքլի Last Christmas երգը:
Ինչպես ներկայացնում է Associated Press-ը, Մարտինն իր գործընկերոջ ստեղծագործությունը կատարել է կացարանի բնակիչներից մեկի հետ միասին: Կատարման տեսանյութը հրապարակվել է ռոք-երգչի ֆեյսբության էջում:
Հիշեցնենք, որ Ջորջ Մայքլը մահացել է Սուրբ Ծննդյան օրը Լոնդոնի իր տանը: Երգիչը 53 տարեկան էր: Last Christmas ստեղծագործությունը իր Wham! խմբի ամենահայտնի հիթերից մեկն է, որը գրվել է 1984 թվականին:










