ՆԱՍԱ-ն հայտնել է Երկրին մոտեցող 2 գիսաստղի մասին

13:47 • 30.12.16

ԱՄՆ ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի փոխանցմամբ` Երկրին է մոտենում 2 գիսաստղ, որոնք, սակայն, վտանգ չեն ներկայացնում մոլորակի համար:


Ինչպես նշվում է ՆԱՍԱ-ի կայքում, գիսաստղերից առաջինը` C/2016 U1 NEOWISE-ը, հայտնաբերվել է 2016թ. հոկտեմբերի 21-ին: Մինչդեռ 2-րդ օբյեկտը`2016 WF9-ը, որի տրամագիծը հասնում է 1 կմ-ի, գրանցվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ին:


Աղբյուրը մանրամասնում է, որ 2 երկնային մարմիններն էլ հայտնագործվել են ինֆրակարմիր դիապազոնում երկինքն ուսումնասիրող NEOWISE (NEO Wide-Field Infrared Survey Explorer) առաքելության շրջանակում:

 

 

ՆԱՍԱ-ն հայտնել է Երկրին մոտեցող 2 գիսաստղի մասին