Սեփական տանը հայտնաբերվել է «Չարենցավանի» ԲԿ-ի բուժքրոջ դին

15:02 • 30.12.16

Չարենցավանի տներից մեկում հայտնաբերվել է դի: Tert.am-ի տեղեկություններով՝ մահացածն աշխատել է «Չարենցավանի» բժշկական կենտրոնում:

Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության  ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:45, «Չարենցավանի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց աշխատակիցն չի գնացել բժշկական կենտրոն և խնդրել են ոստիկանության ծառայողներ ուղարկել նշված աշխատակցի բնակարան՝ դուռը բացելու համար»,– ասաց նա:

Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ խումբը սեփական բնակարանում հայտնաբերվել է 1960 թվականին ծնված  Զ. Ղ.-ի դին:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պազվում են: