Հարավային Օսիան Ամանորի գիշերն անվտանգության նկատառումներով կփակի Վրաստանի հետ սահմանը

12:26 • 30.12.16

Հարավային Օսիան Ամանորի գիշերն անվտանգության նկատառումներով կփակի Վրաստանի հետ սահմանը: Այդ մասին հաղորդվում է Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեի Facebook-ի էջում, գրում է gazeta.ru-ն:


«Հանրապետության պետանվտանգության կոմիտեն տեղեկացնում է, որ Նոր տարվա նախաշեմին անվտանգության միջոցառումների ուժեղացման առնչությամբ 31.12.2016-ի ժամը 7:00-ից մինչև 01.01.2017-ը ժամանակավորապես դադարեցվում է Վրաստանի հետ պետական սահմանը հեշտացված կարգով հատելու վայրերում քաղաքացիների՝ սահմանն անցնելու կարգը»,- ասված է հաղորդագրությունում:


Նշվում է, որ անցակետերի աշխատանքը սովորական ռեժիմով կվերականգնվի հունվարի 1-ի ժամը 7.00-ից: