Վրաստանի փոխվարչապետը Ձմեռ պապի հագուստով շնորհավորել է երեխաներին և նվերներ բաժանել (տեսանյութ)
Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն գործընկերների հետ միասին Ձմեռ պապի հանդերձանք է հագել և նվերներ բաժանել Թբիլիսիի երեխաներին ու վարորդներին:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, արտասովոր շնորհավորանքների տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում: Այն հրապարակել է վրացական ծագմամբ ուկրաինացի քաղաքական գործիչ և գործարար Դավիդ Ժվանիան:
«Մենք ուրախացրել են փոքրիկ երեխաներին: Փոքր ժամանակ ես էլ էի հեքիաթների և հրաշքների հավատում: Երբ փոքր-ինչ մեծացա, սկսեցի մտածել, որ հրաշքները միայն հեքիաթներում են լինում: Իսկ երբ մի փոքր էլ մեծացա, որոշեցի ստեղծել իմ հեքիաթները», - տեղի գործակալություններից մեկին ասել է Կալաձեն:










