Նորարարական սարքը թույլ է տալիս հեռախոսը լիցքավորել ձեր իսկ էներգիայով
Նորարար տեխնոլոգիաների շարքում մեծ տեղ է հատկացվում սմարթֆոնների վերալիցքավորումն առավել հեշտ և արագ դարձնելուն:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նամնօրինակ տեխնոլոգիական սարքերից է HandEnergy-ն, որը չափսերով նման է խնձորին և կարող է հեռախոսը լիցքավորել ցանկացած պահի և ցանկացած վայրում:
Իսկ սարքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սարքը հեռախոսը լիցքավորելու համար օգտագործում է օգտատիրոջ էներգիան:
Որպեսքի սարքը էներգիա ստեղծի և այն կուտակի ներկառուցված մարտկոցներում, անհրաժեշտ է միայն բռնել այն ձեռքում և պտտել դաստակը:










