Հնդկաստանի արևելքում ածխահանք է փլուզվել, ավելի քան 40 հանքափոր արգելափակված է մնացել (լուսանկարներ)

10:53 • 30.12.16

Հնդկաստանի Ջարքհանտ նահանգի տարածքում տեղի է ունեցել ածխահանքի փլուզում, ավելի քան 40 հանքափոր արգելափակված է մնացել: Այդ մասին հայտնում է Hindustan Times-ը:


Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի ուշ երեկոյան, երբ տեղի էր ունենում հանքափորների հերթափոխը: Փլուզման պատճառները պարզվում են:


Փրկարարական գործողությունը սկսվել է դեկտեմբերի 30-ի առավոտյան: Դեպքի վայր են ուղղվել փրկարարական ջոկատներ Ջանբադ և Պատնա քաղաքներից:

 

 

View image on Twitter