Մահացել է «Կինդեր սյուրպրիզ» ստեղծողը

19:45 • 30.12.16

Իտալիայում 83 տարեկան հասակում մահացել է «Կինդեր սյուրպրիզ» հայտնի շոկոլադե ձվիկի ստեղծող Ուիլյամ Սալիսը:

Ինչպես հայտնում է The Local-ը` վկայակոչելով իտալական ԶԼՄ-ները, Սալիսը գլխուղեղի կաթվածից հետո բուժելիս է եղել իտալական Պավիա քաղաքում:

Աղբյուրը նշում է, որ Սալիսի մոտ շոկոլադե ձվեր պատրաստելու միտքն ի հայտ է եկել որպես պատասխան քաղաքացիների` Զատկի ձուն միայն տոների ժամանակ գնելու սովորույթին: Սալիսն առաջարկել է ձվի ներսում խաղալիք պահել: Նորույթը վաճառքում հայտնվել էր 1974-ին և միանգամից մեծ տարածում գտել երեխաների շրջանում:

Սալիսը 1960 թվականից ի վեր աշխատել է Ferrero ընկերությունում: 40 տարում ընկերությունը ավելի քան մեկ միլիարդ «Կինդեր սյուրպրիզի» ձվիկներ է վաճառել: