Միջազգային տիեզերակայանի անձնակազմը մասնակցել է հանրահայտ Mannequin Challenge ֆլեշմոբին (տեսանյութ)

15:07 • 30.12.16

Mannequin Challenge-ը, իրավամբ, կարելի է համարել 2016թ. ամենահետաքրքիր ու լայն տարածում գտած ֆլեշմոբերից մեկը, որին մասնակցել են նույնիսկ հեռավոր Միջազգային տիեզերակայանի բնակիչները:


Ինչպես նշում է The Verge-ը, համապատասխան տեսանյութը Twitter սոցկայքում տեղադրել է ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկեն`ցույց տալով, թե ինչպես են իր 6 գործընկերներից 5-ը փորձում մի քանի վայրկյան անշարժացած մնալ անկշռության պայմաններում` ստեղծելով «ստոպ կադրի» էֆեկտ:


Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութն արվել է կիրակի, քանի որ Միջազգային տիեզերակայանի անձնակազմի համար շաբաթվա վերջին օրը համարվում է հանգստյան: Ուստի` տիեզերագնացները որոշել են փոքր-ինչ զվարճանալ ու յուրովի մասնակցել հայտնի ֆլեշմոբին:

 

 

 

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը մասնակցել է հանրահայտ Mannequin Challenge ֆլեշմոբին (տեսանյութ)