Լոնդոնում որմնանկար է արվել Ջորջ Մայքլի հիշատակին (լուսանկարներ)

14:09 • 30.12.16

Pegasus ծածկանունով հայտնի փողոցային նկարիչը Լոնդոնում տրիպտիխ է արել բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի հիշատակին, հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ որմնանկարը կարելի է տեսնել Լոնդոնի արևելյան մասում գտնվող Շորդիթչ թաղամասում: Աշխատանքն իրենից ներկայացնում է Մայքլի երեք բազմագույն պատկերներ, որոնց կողքին գրված է Never gonna dance again («Այլևս երբեք չեմ պարի») տողը Careless Whisper երգից:

Նշվում է, որ նկարիչը որմնանկարի վրա աշխատել է չորս ժամ: Նրա խոսքով` շատ մարդիկ կանգ են առել, երբ ինքն աշխատելիս է եղել:

«Այն հիանալի արձագանք ստացավ», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Օքսֆորդշիրում 53 տարեկանում կյանքից հեռացել է ժամանակակից փոփ երգարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ բրիտանացի Ջորջ Մայքլը:

 

 

 

 

Լոնդոնում որմնանկար է արվել Ջորջ Մայքլի հիշատակին (լուսանկարներ)