Մտադիր ենք աշխատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ. Ավստրիայի ԱԳՆ

14:45 • 30.12.16

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտնել է, որ երկիրը, որպես ԵԱՀԿ նախագահ, մտադիր է աշխատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ:

«Մենք պետք է կրկին վստահություն կառուցենք Եվրոպայում և պատժամիջոցների հարցում պատժի համակարգից անցնենք խթանման համակարգին: Եվրոպական երկրները պետք է քայլ առ քայլ թուլացնեն պատժամիջոցները»,- ասել է Կուրցը Spiegel-ին տված հարցազրույցում:


Կուրցի կարծիքով` պատժամիջոցները չեղարկելը պետք է կապված լինի Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման հետ:

«Յուրաքանչյուր դրական զարգացումից հետո պետք է աստիճանաբար թուլացնենք պատժամիջոցները», - հավելել է նախարարը: