Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել է հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ

10:27 • 30.12.16

Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել է Reddit սոցկայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ, ինչի մասին տեղեկացնում է Reuters-ը:


«Նա ծնկի իջավ ու ասաց 4 բառ, որոնց ես «այո՛» պատասխանեցի»,-սոցկայքերից մեկում գրել է 35-ամյա թենիսիստուհին:


Տեղեկությունը հաստատել է նաև 33-ամյա նյույորքաբնակ Օհանյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Նա ասաց այո՛ »:


Աղբյուրը հավելում է, որ Սերենա Ուիլյամսը համարվում է մեր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից: