ԱՄՆ-ում շնաձուկը կծել է գիշատիչ ձկներից պաշտպանող սարք կրող դպրոցականին
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շնաձուկը կծել է սերֆինգով զբաղվող դպրոցականին, ով այդ պահին գիշատիչ ձկներից պաշտպանող սարք է կրելիս եղել:
CBS12.com-ի հաղորդմամբ` դպրոցականի ձեռքին կապած մագնիսական ապարանջանը, գովազդի համաձայն, շնաձկներին խանգարում է կողմնորոշվել ջրում և հեռու վանում նրանց մարդուց:
«Սարքն ինձ չի օգնել: Զգացել եմ, թե ինչպես է շնաձուկը 2-3 վայրկանով բռնել ձեռքս: Ցավ համարյա չեմ զգացել», - պատմել է երիտասարդը:
Նշվում է, որ տուժածի մայրը պլանավորում է ապարանջանը վերադարձնել վաճառողին և հետ վերցնել իր գումարը:










