Volvo-ն առաջին անգամ մեքենայում Skype է ներկառուցել (տեսանյութ)

14:51 • 30.12.16

Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը դարձել է առաջին ավտոբրենդը, որն իր ստեղծած փոխադրամիջոցում ներկառուցել է հանրահայտ  Skype հեռահաղորդակցային հավելվածը:


Այս մասին հայտնում է motor.ru-ն` մանրամասնելով, որ հավելվածի գործառույթները սահմանափակվում են միայն ձայնային զանգեր կատարելով ու կոնֆերենց կապի ապահովմամբ:

Նշվում է, որ նորարարությունը կիրառվելու է միայն XC90 քրոսովերում, ինչպես նաև S90 սեդանում ու V90 ունիվերսալ մոդելում:

Հետաքրքրական է, որ վարորդը կկարողանա օգտվել Skype for Business հավելվածից ինչպես մուլտիմեդիական համակարգի թաչսքրինի, այնպես էլ ղեկին տեղադրված հատուկ կոճակների միջոցով:

 

 

Volvo-ն առաջին անգամ մեքենայում Skype է ներկառուցել (տեսանյութ)