Թրամփը Նոր տարին կդիմավորի Սիլվեստեր Ստալոնեի և ևս 800 հյուրերի հետ

23:58 • 30.12.16

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականը կդիմավորի Ֆլորիդայի իր նստավայրում` ավելի քան 800 հյուրերի ընկերակցությամբ:

Ինչպես հայտնում է The Hill պարբերականը, Թրամփի կազմակերպած երեկույթին, մասնավորապես, ներկա կգտնվեն դերասան Սիլվեստեր Ստալոնեն և երաժշտական պրոդյուսեր Քուինսի Ջոնսը:

Նախատեսվում է, որ «Մար-ա-Լագո» նստավայրում հյուրերին նախ կոկտեյլներ կառաջարկեն, ապա տեղի կունենա տոնական ընթրիքը, այնուհետև պարեր կլինեն:

Թրամփի հետ միասին Ամանորը կդիմավորեն կինը` Մելանյան, և կրտսեր որդի Բարոնը: