«Թուրքական ավիաուղիները» Ստամբուլից ավելի քան 250 չվերթ է չեղյալ հայտարարել
14:13 • 30.12.16
Թուրքիայի «Թուրքական ավիաուղիներ» ազգային ավիափոխադրողը 258 չվերթ է չեղյալ հայտարարել դեկտեմբերի 30-31-ին՝ Ստամբուլում ուժեղ ձյան պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չեղարկումները վերաբերում են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթներին:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հինգշաբթի Ստամբուլում սկսված ձյունը շարունակվելու է ուրբաթ և շաբաթ:
Placeholder










