Ջորջ Մայքլի` 1998-ին թողարկված ալբոմը վերադարձել է բրիտանական հիթերի թոփ տասնյակ
Դեկտեմբերի 25-ին կյանքից հեռացած երաժիշտ Ջորջ Մայքլի հիթերի հավաքածուն, որը թողարկվել է 1998-ին, վերադարձել է Մեծ Բրիտանիայում ամենից շատ վաճառվող ալբոմների առաջատար տասնյակ:
Ինչպես գրում է BBC-ն, երգիչը, ում 11 սինգլները և 9 ալբոմները (մենակատարմամբ և Wham! խմբի կազմում) ժամանակին գրավել են աղյուսակների առաջին հորիզոնականը, մահից հետո հայտնվել է թոփ տասնյակի 8-րդ տեղում` Ladies & Gentlemen լավագույն երգերի ալբոմով:
Այդ հավաքածուն 1998-ին թողարկվելուց անմիջապես հետո գլխավորել է հիթերի աղյուսակը 8 շաբաթվա ընթացքում, այնուհետև հայտնվել է Մեծ Բրիտանիայում բոլոր ժամանակների 60 ամենից շատ վաճառված ալբոմների շարքում:
Այժմ ալբոմն առաջին անգամ 17 տարում հայտնվել է առաջատար տասնյակ:










