Հատուկ չվերթով Վաշինգտոն է ժամանել ինքնաթիռը, որը Ռուսաստան է տեղափոխելու արտաքսված դիվանագետներին
Ինքնաթիռը, որը Ռուսաստան է տեղափոխելու ԱՄՆ-ից արտաքսված դիվանագետներին, ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաքի օդանավակայան: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Նիկոլայ Լախոնինը:
Նրա խոսքով՝ Իլ-96 ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի օդանավակայանում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի գրասենյակում հայտնել են, որ ռուս դիվանագետների և նրանց ընտանիքի անդամներին երկրից դուրս բերելու համար ԱՄՆ կուղարկվի հատուկ ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Օբամայի վարչակազմը «ընտրություններում միջամտելու համար» պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուսական հաստատությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, ռուս դիվանագետների համար փակել է երկու բնակելի համալիրների մուտքը և անցանկալի անձ է հայտարարել 35 ռուս դիվանագետի:










