Հալեպի Կարեն Եփփե հայկական ճեմարանը վերաբացվել է. աշակերտներն իրենք են մաքրել հրթիռակոծության հետքերը (լուսանկարներ)

14:29 • 31.12.16

Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասում գտնվող հայտնի Կարեն Եփփե հայկական ճեմարանի դռներն առաջին անգամ բացվել են 5-ամյա պատերազմական գործողություններից հետո:

2012թ.-ից ի վեր ինտենսիվ հրթիռակոծության շրջանում գտնվող ճեմարանի աշակերտները փոխադրվել էին Հալեպի այլ հայկական վարժարաններ՝ անվտանգության նկատառումներով:

Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» հայկական պարբերականը՝ Հալեպի ազատագրումից ի վեր Կարեն Եփփեի սաներն առաջին անգամ կարողացել են կրկին վերադառնալ իրենց ճեմարանն ու սկսել են զբաղվել հրթիռակոծության հետևանքների մաքրմամբ, որից հետո հանդիսավոր արարողությամբ ազդարարվել է ճեմարանի վերաբացումը:


Image may contain: one or more people, table and outdoor

Image may contain: 5 people, outdoor

Image may contain: 5 people, outdoor

Image may contain: 6 people

Image may contain: 2 people, people standing and outdoor

Image may contain: outdoor

Image may contain: 4 people, people standing, people walking and outdoor

Image may contain: one or more people, crowd and outdoor

Image may contain: one or more people and outdoor

Հալեպի Կարեն Եփփե հայկական ճեմարանը վերաբացվել է. աշակերտներն իրենք են մաքրել հրթիռակոծության հետքերը (լուսանկարներ)