Ամերիկացի երիտասարդները iPhone-ը նետել են եռացող ալյումինի մեջ և տեսանյութը տարածել համացանցում (տեսանյութ)

14:07 • 31.12.16

Ամերիկացի հետաքրքրասեր երիտասարդները ուշագրավ փորձ են իրականացրել՝ iPhone SE-ի համար հալեցված ալյումինի մեջ «լոգանք» կազմակերպելով:

Երիտասարդները հեռախոսը սուզել են եռման ալյումինով լցված տարայի մեջ, ինչից հետո ուշադիր հետևել են, թե ինչ կմնա փորձության ենթարկված  iPhone SE-ից: 

Այնուհետև ամբողջ զանգվածը տեղափոխել են մեկ այլ, սառը տարրայի մեջ և հայտնաբերել, որ iPhone SE-ից գրեթե ոչինչ չի մնացել:

Ընթացքը տեսագրվել է արագացված նկարահանմամբ և ցուցադրվել դադաղեցված կադրերով: 

Ամերիկացի երիտասարդները iPhone-ը նետել են եռացող ալյումինի մեջ և տեսանյութը տարածել համացանցում (տեսանյութ)