Իտալիայում աշխատանքից ազատել են դիրիժորին, որը երեխաներին ասել է, որ Ձմեռ պապ գոյություն չունի
Իտալացի դիրիժոր Ջակոմո Լապրիենոյին ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ ամանորյա ներկայացումից հետո վերջինս ասել է ներկա գտնվող երեխաներին, որ Ձմեռ պապ գոյություն չունի, այս մասին գրում է RaiNews24-ը:
Դեպքը տեղի է ունեցել Հռոմի Auditorium համերգասրահում, որտեղ ցուցադրվում էր «Սառցե սիրտը» մուլտֆիլմի հիման վրա բեմադրված տոնական ներկայացումը:
Ներկայացումից հետո երեխաները մոտեցել են համերգասրահի բեմին, որպեսզի մոտիկից ողջունեն իրենց սիրելի մուլտֆիլմի հերոսներին. հենց այդ ընթացքում դիրիժորն ասել է «Իրականում Ձմեռ պապ գոյություն չունի»:
Դիրիժորի հայտարարությունը վրդովեցրել է ծնողներին և դարձել երեխաների արցունքների պատճառ: Ծնողների դժգոհությունն այնքան մեծ է եղել, որ վերածվել է զանգվածային բողոքի ակցիայի և բուռն քննարկումների պատճառ դարձել սոցցանցերում: Արդյունքում Ջակոմո Լապրիենոն կորցրել է աշխատանքը:










