Ամերիկյան երգչախումբը կատարել է Ռուսաստանի օրհներգը՝ ի հիշատակ ՏՈւ-154-ի օդանավի աղետի զոհերի (տեսանյութ)
ԱՄՆ Շիլլերովյան ինստիտուտի երգչախմբի անդամները կատարել են Ռուսաստանի ազգային օրհներգը՝ ի հիշատակ Սև ծովի ջրերում կործանված ռուսական ՏՈւ-154-ի օդանավի զոհերի:
Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը: Ակցիայի մասնակիցները նաև ծաղիկներ են խոնարհել Նյու Յորքում ՌԴ հյուպատոսարանի առջև:
Հիշեցնենք, որ օրերս կործանված ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները։










