ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի բանաձևը
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շաբաթ օրը ընդունել է Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածություններին և Աստանայում Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունների անցկացմանն աջակցող բանաձևը, հաղորդում է ТАСС-ը:
Փաստաթղթի օգտին, որի համահեղինակ են դարձել Ռուսաստանը և Թուրքիան, քվեարկել են անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամ երկրները:
Ընդունված բանաձևում անվտանգության խորհրդի անդամները հավանության են արժանացրել Մոսկվայի և Անկարայի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև նշել են «դրանց ամբողջական և անհապաղ իրագործման կարևորությունը»:










