«Ես գիտեի, որ նա խելացի է». Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ դիվանագետներին հետ ուղարկելու որոշումը չեղյալ համարելու Պուտինի քայլը

13:10 • 31.12.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացի դիվանագետներին ԱՄՆ հետ չուղարկելու մասին որոշմանն ու անվանել այն «հրաշալի քայլ»: 

Թրամփն այս առիթով  twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է. «Ես միշտ իմացել եմ, որ նա շատ խելացի է»։ 

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառած նոր պատժամիջոցների, Ռուսաստանի նախագահը պատրաստվում է հետ ուղարկել իր երկրում գտնվող մի շարք ամերիկացի դիվանագետների, ինչի վերաբերյալ ծանուցում էին ստացել ԱՄՆ-ի ղեկավարության ներկայացուցչությունում: