Հայաստանի տարբեր հատվածներում արգելափակվել են ավտոմեքենաներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 10.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում ավտոմեքենան արգելափակվել է սառցակալած ջրափոսում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Հունվարի 1-ին՝ ժամը 09.00-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելես»-ի մոտակայքում «Նիսան մարչ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսան մարչ» մակնիշի 71 NA 077 պետհամարանիշով ավտոմեքենան:










