106 տարեկանում մահացել է դիսնեյյան հայտնի մուլտհերոսի՝ Բեմբիի ստեղծողը

19:12 • 01.01.17

Հարյուր վեց տարեկանում կյանքից հեռացել է Disney մուլտիպլիկացիոն ստուդիայի նկարիչ Թայրուս Վոնգը, ով բազմաթիվ էսքիզների՝ այդ թվում նաև հայտնի Բեմբի մուլտհերոսի ստեղծողն է:


Ինչպես նշում է lenta.ru-ն, նկարչի էսքիզներն այնքան լավն են եղել, որ արժանացել են ստուդիայի հիմնադիր Ուոլթ Դիսնեյի ուշադրությանը, ինչի արդյունքում 1942թ. դրանց հիման վրա նկարահանվել է «Բեմբի» մուլտֆիլմը:


Հայտնի է, որ Վոնգը Disney-ում աշխատել է 1938-1941թթ., ինչից հետո տեղափոխվել է Warner Brothers կինոընկերություն: Նշվում է, որ 2001թ. ծագումով չինացի Վոնգն արժանացել է «Դիսնեյի լեգենդներ» մրցանակին:

 

Wong's evocative sketches of deer in a forest captured the attention of Walt Disney and formed the basis of the film's visual style.

 

106 տարեկանում մահացել է դիսնեյյան հայտնի մուլտհերոսի՝ Բեմբիի ստեղծողը