ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:46 • 01.01.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:


Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:


Վայոց ձորում, Շիրակի մարզի Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջաններում, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում ձյուն է տեղում:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: