Infiniti-ն ներկայացրել է QX50 կոնցեպտը (լուսանկար)

18:57 • 01.01.17

Infiniti մեքենաշինական ընկերությունը Դետրոյթի միջազգային ավտոշոուի մեկնարկի նախաշեմին ներկայացրել է նոր սերնդի QX50 քրոսովերի կոնցեպտուալ տարբերակը:


Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթի դիզայնը հիմնված է ավելի վաղ Պեկինում ներկայացված QX Sport Inspiration կոնցեպտի վրա:


Հայտնի է, որ QX50-ի սերիական մոդելը համալրված կլինի ProPILOT համակարգով, որն իր գործառույթներով վարորդին կօգնի մեքենայի վարման ժամանակ: Աղբյուրը նկատում է, որ ProPILOT–ն ավելի շատ «խելացի» օգնական է, քան ինքնակառավարման համակարգ:


Օրինակ՝ ProPILOT-ը կկարողանա ինքնուրույն արագություն զարգացնել, արգելակել, մայրուղու վրա ստանձնել մեքենայի կառավարումը, հետևել շրջակա երթևեկությանն ու ապահովել մյուս մեքենաներից անվտանգ հեռավորությունը:


Նշենք, որ QX50-ի սերիական մոդելը կներկայացվի 2018թ.:

 

Компания досрочно раскрыла предвестника нового кроссовера

Компания досрочно раскрыла предвестника нового кроссовера. Фото 1

 

Infiniti-ն ներկայացրել է QX50 կոնցեպտը (լուսանկար)