Փրկարարների և բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Հաղթանակ գյուղում փրկվել է 46-ամյա կնոջ կյանքը․shamshyan.com

11:20 • 01.01.17

Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում, որն առավել հայտնի է 4-րդ գյուղ անվանումով, «Դերժավա» գործարանի մոտով անցնող ջրանցքի մոտ մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին թիվ 7 փրկարարական ջոկատն ու հրշեջները, քաղաքացին իրեն նետել է ջրանցքը։ Բարեբախտաբար, փրկարարները կարողացել են նրան դուրս բերել ջրանցքից և տեղում փրկարարական հոգեբան Գևորգյանը որոշ ժամանակ զրույց է ունեցել կնոջ հետ՝ ցուցաբերելով հոգեբանական օգնություն, իսկ հետո օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության թիվ 72 բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերել, սակայն կինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքացին եղել է գինովցած. նա Երևանի բնակիչ 46-ամյա Նելի Թարոյանն է։ 


Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։