Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:59 • 01.01.17

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Վայքի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:


Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է:


Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: