Փոլ Մաքքարթնին երգել է Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկույթին՝ միլիարդատերերի կղզում (տեսանյութ)

20:42 • 02.01.17

Փոլ ՄաքՔարթնին The Killers ռոք խմբի հետ միասին մասնակցել է ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկույթին:

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Աբրամովիչը 2017 թվականը դիմավորել է Կարիբյան ծովի կղզիներից մեկում` Սեն Բարտսում, որը հայտնի է որպես միլիարդատերերի կղզի:

 

 Համերգը կայացել է հունվարի 1-ին: The Killers խումբը համերգից մի հատվածի տեսագրությունը տեղադրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

 

Ամեն տարի հարյուրավոր միլիոնատերեր են հավաքվում Սեն Բարտսում Ամանորը դիմավորելու համար: Կղզուն հասնել հնարավոր է նավով կամ անձնական ինքնաթիռով:

Փոլ Մաքքարթնին երգել է Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկույթին՝ միլիարդատերերի կղզում (տեսանյութ)