Հարավկորեացիները ցուցադրել են իրենց ստեղծած իրական «տրանսֆորմերին» (տեսանյութ)

20:12 • 02.01.17

Հարավկորեական տեխնոլոգիական ընկերություններից մեկը իրական «տրանսֆորմերներ» է կառուցում:

 

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, Method-2 կոչվող երկու ոտքերի վրա քայլող ռոբոտը կարելի է կառավարել ինչպես ներսից, այնպել էլ հեռակառավարմամբ:

 

Ներկայացված նախատիպը 4 մետր բարձրություն ունի: Այն կշռում է 1.5 տոննա, իսկ արժեքը կազմում է 8.3 մլն դոլար: Մարտկոցի լիցքավորմամբ` այն կարող է ժամ ու կես աշխատել: Ռոբոտի դիզայնը ստեղծել է ամերիկաբնակ դիզայներ Վիտալի Բուլգարովը, ով աշխատել է «Տրանսֆորմերներ» ֆիլմի նկարահանման հրապարակում:

 

 Նորարար ռոբոտը կարող է օգտագործվել շինարարության կամ ժամանցային ոլորտներում: Այն ստեղծվել է այնպիսի վայրեր հասնելու համար, որտեղ մարդիկ չեն կարողանում աշխատել: Ընկերությունը մտադիր է նոր ռոբոտները շրջանառության հանձնել 2017-ի վերջին:

Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։

 
Հարավկորեացիները ցուցադրել են իրենց ստեղծած իրական «տրանսֆորմերին» (տեսանյութ)