Միլիոնավոր օգտատերեր կարող են մնալ առանց WhatsApp-ի

14:18 • 02.01.17

2017թ-ի առաջին շաբաթվա ընթացքում WhatsApp-ը կարող է դադարել գործել միլիոնավոր հնացած սարքավորումների համար, գրում է Daily Express-ը:

 

Հաղորդվում է, որ հավելվածը կդադարի գործել iPhone 3GS-ի, Windows Phone 7-ի և ОС Android 2.1, Android 2.2 ու IOS 6 օպերացիոն համակարգերով գործող սարքավորումների համար:

 

Նշվում է, որ մեսինջերը կշարունակի գործել Blackberry OS, Blackberry 10, Nokia S40 և Nokia Symbian S60 սարքավորումների համար մինչև 2017թ-ի հունիսի 30-ը:

 

Միլիոնավոր օգտատերեր կարող են մնալ առանց WhatsApp-ի