Mayfield Robotics-ը ներկայացրել է տնային գործերն անող Kuri ռոբոտը (լուսանկար)

22:20 • 03.01.17

Mayfield Robotics սկսնակ ընկերությունը ներկայացրել է տան օգտագործման համար նախատեսված փոքր ռոբոտ, որի ստեղծման համար մասնագետներն աշխատել են 2 տարի:


Ինչպես նշում է The Verge-ը, Kuri անվանումը ստացած նորույթն անում է տան հետ կապված գործերի կարգադրությունները: Անիվներով տեղաշարժվող օգնականը կառավարվում է ձայնային հրահանգների միջոցով:


Սարքը համալրված է լազերով, տեսախցիկով, ինչպես նաև հատուկ ծրագրակազմով, որը թույլ է տալիս կառավարել տան մեջ գնտվող սմարթ սարքավորումները:


Յոթ հարյուր դոլար արժողությամբ ռոբոտը համալրված է դիմաճանաչողական գործառույթով և կարող է հեշտությամբ ճանաչել տան անդամներին:


Դրա առաձնահատկություններից մեկն այն է, որ Kuri-ն ծնողներին հաղորդագրություն է ուղարկում, երբ նրանց երեխան կամ երեխաները դրսից տուն են վերադառնում:

 

 

 

 

 

Mayfield Robotics-ը ներկայացրել է տնային գործերն անող Kuri ռոբոտը (լուսանկար)