Mercedes-ը գաղտնազերծել է նոր GLA քրոսովերը

19:28 • 03.01.17

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հրապարակել է թարմացված GLA քրոսովերի առաջին լուսանկարը, հայտնում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է հունվարի 9-ին՝ Դեթրոյթի միջազգային ավտոշոուի շրջանակում:

 

Նշվում է, որ նոր մոդելի լուսանկարը հրապարակվել է ավտոբրենդի ֆեյսբուքյան էջում: Հայտնի է, որ մեքենայի տեխնիկական բնութագրի, ինչպես նաև գնի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա:


Աղբյուրը հավելում է, որ ընթացիկ տարում Mercedes-Benz-ը պատրաստվում է ներկայացնել S դասի նոր սեդան, E դասի կաբրիոլետ, ինչպես նաև GLA-ի կուպե տարբերակը:

 

 

 

Mercedes-ը գաղտնազերծել է նոր GLA քրոսովերը