Chrysler-ը կոնցեպատային մինիվեն է ներկայացրել` հազարամյակի սերնդի համար (լուսանկարներ)

23:18 • 04.01.17

Chrysler ընկերությունը Panasonic Automotive Advanced Engineering-ի հետ համատեղ ստեղծել է Portal կոնցեպտային մինիվենը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսին ներկայացված նախատիպը նախատեսված է 1980-1990-ական թվականներին ծնված գնորդների համար (Հազարամյակի սերունդ):

Էլեկտրական կոնցեպտային մոդելը համալրված է մեքենայի սրահում գտնվող անձանց ձայներն ու դիմագծերը ճանաչելու գործառույթով: Մեքենայի էլեկտրական համակարգն ունակ է ճանաչելու ուղևորներից յուրաքանչյուրին և որոշ հարմարություններ ստեղծելու` ըստ նրա նախասիրությունների, ինչպես օրինակ` սրահի ջերմաստիճանը, երաժշտությունը:

Մեքենայի սրահում տեղադրված տեսախցիկը կարելի է օգտագործել սելֆի անելու համար:

Կոնցեպտային մեքենան կարող է օգնել վարորդին և ուղևորներին ծրագրել երթուղին կամ ճանապարհին գտնվող որևէ ռեստորան ընտրել:

Էլեկտրամեքենան մեկ լիցքավորմամբ կարող է 400 կմ տարածություն անցնել: Հատուկ լիցքավորման սարքի օգնությամբ ընթացքը կարելի է երկարացնել 150 կմ-ով ընդամենը 20 րոպեում:

 

 

Chrysler-ը կոնցեպատային մինիվեն է ներկայացրել` հազարամյակի սերնդի համար (լուսանկարներ)