Գաղտնազերծվել է Faraday FF91 ամենաարագընթաց ֆուտուրիստական էլեկտրամեքենան (լուսանկարներ)
Այս շաբաթ Լաս Վեգասում անցկացվող Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է մեր օրերի ամենասպասված ֆուտուրիստական մեքենան` «Ֆորմուլա-1»-ին բնորոշ արագացմամբ և վարորդի նախասիրությունները սովորելու ունակությամբ:
Ինչպես հայտնում է The Independent-ը, որոշ տեղեկությունների համաձայն` մեքենան կարող է այդպես էլ չթողարկվել: Նշվում է, որ ցուցադրության ժամանակ բոլոր նախատեսված գործառույթները չեն աշխատել:
Faraday FF91 մոդելը ներկայացվել է որպես ինքնագնաց մեքենա ևարագընթաց էլեկտրամեքենա, որը մտադիր է շրջանցել Tesla-ին: Գնային առումով այն, անշուշտ, կգերազանցի իր ամերիկյան մրցակից ընկերությանը:
FF91-ի արտադրությունը նախատեսվում է սկսել 2018-ին: Մեքենան 1050 ձիաուժ հզորություն է զարգացնում և 100 կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 2.39 վայրկյանում` դառնալով ամենաարագընթաց մեքենան:












