50-ամյա Ջանեթ Ջեքսոնը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին
Ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը, ով «փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի քույրն է, 50 տարեկանում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Ինչպես հայտնում է People ամսագիրը` վկայակոչելով երգչուհու ներկայացուցչին, երեխան ծնվել է հունվարի 3-ին:
«Ջանեթ Ջեքսոնն ու իր ամուսինը` Վիսամ ալ-Մանան շատ ուրախ են իրենց որդու` Իսսա ալ-Մանայի լույս աշխարհ գալով», - ասել է պարբերականի զրուցակիցը:
Նրա խոսքով`ծննդաբերությունն առանց բարդությունների է ընթացել, և մայրը հիմա հանգստանում է:
2016-ի ապրիլին Ջանեթ Ջեքսոնը չեղարկել է համաշխարհային համերգային շրջագայությունը` մեկնաբանելով, որ ժամանակը ցանկանում է տրամադրել ընտանիքին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երգչուհին 2013-ին գաղտնի ամուսնացել է քաթարցի միլիարդատեր Վիսամ ալ-Մանայի հետ:










