1971-ի արտադրության Lamborghini սուպերքարը կրկին մրցուղի է դուրս եկել (տեսանյութ)
Lamborghini ընկերությունը տեսանյութ է ցուցադրել, որում 1971 թվականի արտադրության Miura SV վերանորոգված կուպեն անցել է մրցուղով:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն» «Միուրայի» վերականգմամբ զբաղվել է Lamborghini Polo Storico ստորաբաժանումը, որը մասնագիտանում է իտալական ապրանքանիշի հին մեքենաների սպասարկման և վերանորոգման գործում:
Ավտոմեքենայի վերականգնման ընթացքում մասնագետներն ամբողջությամբ նորովի հավաքել են սուպերքարի ուժային համակարգը: Ի դեպ, որոշ մասեր նրանք ստիպված են եղել պատրաստել ձեռքով:
1971 թվականին Ժնևի ավտոսրահում ներկայացված երկդռնանի կուպեն զինված է 3.9 լիտր ծավալով, V12 բենզինային շարժիչով, որը 385 ձիաուժ հզորություն է զարգացնում և աշխատում է 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ համատեղ:










