Facebook-ը ներողություն է խնդրել իտալական քանդակի լուսանկարը «չափազանց սեսքուալ» լինելու պատճառով հեռացնելու համար
Facebook սոցիալական ցանցը ներողություն է խնդրել իտալական արձանի լուսանկարը հեռացնելու համար, որը «չափազանց սեքսուալ» էր համարել:
Ինչպես տեղեկացնում է The Local-ը, քանդակի լուսանկարը սոցցանցում հրապարակել է վիպասանուհի Էլիզա Բարբարին` ներկայացնելով Բոլոնիայում գտնվող հայտնի Նոպտուն շատրվանի պատմությունը:
Եռաժանիով մերկ աստծո քանդակի լուսանկարի հեռացումը զայրացրել է վիպասանուհուն, և նա սոցցանցին մեղադրել է արվեստը գրաքննության ենթարկելու մեջ:
Facebook-ը ներողություն է խնդրել հեռացման համար և ընդունել է իր սխալը:










