Հրապարակվել են Samsung Galaxy S8-ի վերջնական դիզայնը պատկերող լուսանկարները

18:00 • 04.01.17

Համացանցում հայտնված վերջին լուսանկարները ցույց են տալիս, թե ինչիսին կարող է լինել Samsung Galaxy S8-ի վերջնական տեսքը:

Ինչպես տեղեկացնում է Express.co.uk-ը, լուսանկարները հրապարակվել են վերջերս տարածվող լուրերի ֆոնին: Դրանցում երևում է, որ հարավկորեկաան ընկերությունը հրաժարվել է սմարթֆոնի վրա առկա Home ֆիզիկական կոճակից և կիրառել ծայրից ծայր ձգվող էկրանի տեխնոլոգիան:

Մինչդեռ սմարթֆոնի թողարկումը նախատեսված է ապրիլի։ Ակնկալվում է, որ Samsung-ի նոր արտադրանքը կներկայանա ամբողջովին վերափոխված դիզայնով:

Ըստ չինական մատակարար ցանցի տվյալների`Galaxy S8-ը երկու մոդելով է ներկայանալու` 5.1 դյույմ անկյունագծով կորացող էկրանով և 5.5 դյույմ էկրանով:

 

 

Հրապարակվել են Samsung Galaxy S8-ի վերջնական դիզայնը պատկերող լուսանկարները