Երգչուհի Ֆերգին իր նոր տեսահոլովակում Պուշկինի պատկերով շապիկ է կրել (տեսանյութ, լուսանկար)

19:54 • 05.01.17

Ամերիկացի երգչուհի Ֆերգին իր Life goes on երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում ռուս հայտնի գրող Ալեքսանդր Պուշկինի պատկերով շապիկ է կրել:


Շապիկի վրա տեղ է գտել նաև գրողի բանաստեղծությունից մի տող՝ «Եվ մի թող Աստված, որ ես խենթանամ» ռուսալեզու գրությունը:


Տեսահոլովակը համացանցում է հայտնվել դեկտեմբերի կեսին, սակայն ռուս օգտատերերը Պուշկինի պատկերը երգչուհու հագուստի վրա նկատել են միայն այն ժամանակ, երբ երգչուհին Twitter-ի իր պաշտոնական էջում այդ շապիկով լուսանկար է հրապարակել։



Տեսանյութը՝ այստեղ։

 

Երգչուհի Ֆերգին իր նոր տեսահոլովակում Պուշկինի պատկերով շապիկ է կրել (տեսանյութ, լուսանկար)