2022 թվականին Երկրի բնակիչները կտեսնեն նոր աստղի ծնունդ. ամերիկացի աստղագետ

22:13 • 07.01.17

2022 թվականին Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան անզեն աչքով տեսնել երկու աստղերի բախման արդյունքում նոր լուսատուի ծնունդը երկնքում, հաղորդում է Times-ը` հղում անելով ամերիկացի աստղագետ Լարի Մոլնարի հետազոտության արդյունքներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր երկնային մարմինը որոշ ժամանակով կհայտնվի Կարապի համաստեղությունում: Բախման արդյունքում առաջացած բոցկլտանքը կարող է այնքան ուժեղ լինել, որ այն կարող է մի քանի օրով դառնալ գիշերային երկնքի ամենապայծառ օբյեկտներից մեկը:

Աստղագետի գնահատականով` Երկրի բնակիչները կարող են հետևել իրադարձությանը 2022 թվականին:

 

 

 

 

 

2022 թվականին Երկրի բնակիչները կտեսնեն նոր աստղի ծնունդ. ամերիկացի աստղագետ