Ֆրանսիան կուժեղացնի կիբերպաշտպանությունը

12:25 • 08.01.17

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ուժեղացնել պաշտպանությունը կիբերհարձակումներից: Այս մասին հաղորդում է Reuters-ը` մեջբերելով երկրի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի խոսքը:

«Ֆրանսիան խոցելի է օտարերկրյա պետությունների կողմից կիբերհարձակումների համար ոչ պակաս, քան ԱՄՆ-ը: Գոյություն ունի ֆրանսիական քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաև` ֆրանսիական ժողովրդավարության և ԶԼՄ-ների վրա հարձակումների իրական վտանգ», - ասել է Լե Դրիանը:

Նախարարի կարծիքով` Ֆրանսիան կիբերհարձակումների դեմ իմունիտետ չունի, և այդ հարցում իրենք չպետք է միամիտ լինեն:

 

Ֆրանսիան կուժեղացնի կիբերպաշտպանությունը